Քաղաքականություն

Ամենակարևորը պետք է դառնա քաղաքացիական կամքի արձանագրումը. Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է հրապարակ

2 րոպեի ընթերցում

Ամենակարևորը պետք է դառնա քաղաքացիական կամքի արձանագրումը. Փաշինյանը քաղաքացիներին հրավիրում է հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը շեշտում է՝ հունիսի 17-ին կուսակցության կայանալիք հանրահավաքին ամենակարևորը պետք է դառնա յուրաքանչյուրի մասնակցությունը, քաղաքացիական կամքի, միասնականության արձանագրումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ հեռարձակմամբ:

«Ուղիղ 4 ժամ է մնացել մեր եզրափակիչ նախընտրական հավաքին, որը պետք է դառնա մեր ամենամասշտաբային իրադարձությունն այս նախընտրական քարոզարշավի ընթացքում»,-ասաց Փաշինյանը:

Նա հիշեցրեց հանրահավաքի վայրն ու ժամը՝ Հանրապետության հրապարակում ժամը 20:00-ին: Հանրահավաքին Փաշինյանը հանդես կգա ծրագրային ելույթով, կխոսի անելիքների մասին:

«Սակայն այսօրվա իրադարձության ամենակարևորը պետք է դառնա ձեզնից յուրաքանչյուրի ներկայությունը Հանրապետության հրապարակում և արձանագրումը՝ ՀՀ-ում քաղաքացիական կամքի, միասնականության, որով մենք պետք է աներկբա և աներեր արձանագրենք, որ ՀՀ-ում ապագա կա, կա ապագա: Եվ ժողովուրդը միանշանակ և աներկբա հաղթելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններում»,-ասաց նա ու հավելեց՝ բոլորին սպասում է Հանրապետության հրապարակում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում