Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Շիրակի մարզի ընտրողների հետ  

1 րոպեի ընթերցում

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Շիրակի մարզի ընտրողների հետ  

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հանրապետական կուսակցության և «Հայրենիք» դաշինքի ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակում հունիսի 17-ին այցելել է Շիրակի մարզ:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դաշինքի ներկայացուցիչները՝ ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Գյումրիում հանդիպումներ են ունենում ընտրողների հետ:

Քարոզարշավի մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը և Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ Գյումրիի «Յոթ վերք» եկեղեցում մոմ են վառել և աղոթել Հայաստանի ու Արցախի խաղաղության, հայ ժողովրդի արժանապատիվ ապագայի և մեր գերիների շուտափույթ վերադարձի համար:

Մոմավառությունից հետո դաշինքի ներկայացուցիչներն այցելել են «Շիրակ» գերեզմանատան ազատամարտիկների պանթեոն՝ ծաղկեպսակ տեղադրել և հարգանքի ու երախտագիտության տուրք մատուցել մեր նահատակ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև, ծաղիկներ խոնարհել հայրենիքի համար կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում