Քարոզարշավ օր 11. քաղաքական ուժերն անցկացնում են իրազեկման ակցիաներ և հանրահավաքներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահավաքներ, իրազեկման ակցիաներ, մամուլի ասուլիսներ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 11-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում:

Ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: Ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Պատիվ ունեմ» դաշինքը կենտրոնակայանում ժամը 12։00-ին հանդես կգա ասուլիսային ձևաչափով։ Բանախոսը կլինի դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի 11-րդ օրը սկսելու է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում՝ ժամը 11։00-ին՝ Երվանդ Քոչար փողոցի կողմից։ Կլինի հանդիպում նաև լրագրողների հետ։

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ կլինի Գեղարքունիքի մարզում։ Դաշինքի ներկայացուցիչները հանդիպումներ կունենան բնակիչների հետ ժամը 11։00-ին Շորժայում, 12։30-ին՝ Վարդենիսում, 14։50-ին՝ Մարտունիում, 17։00-ին Գավառում։ Դաշինքի անդամները երեկոյան ժամը 18։30-ին հանրահավաք կանցկացնեն Սևանի հրապարակում։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ժամը 20։00-ին կլինի Երևանի Հանրապետության հրապարակում։ Մայրաքաղաքի գլխավոր հրապարակում հանրահավաք կիրականացվի։

«Ազատ հայրենիք» դաշինքը հունիսի 17-ին լինելու է Շիրակի մարզում։ Ընտրողների հետ հանդիպումներ կլինեն Արթիկում՝ ժամը 11։00-ին, Մարալիկում՝ ժամը 12։30-ին, Գյումրիում՝ ժամը 14։00-ին։ Երեկոյան ժամը 19։00-ին դաշինքի անդամները հանդես կգան մամուլի ասուլիսով՝ Երևանի Ազատության հրապարակում։

«Ազգային-Ժողովրդավարականբևեռ» կուսակցության անդամնեը նախընտական քարոզարշավի շրջանակներում այցելություններ են իրականացնելու Երևանում, Արարատի և Արմավիրի մարզերում։ Նրանք աշխատելու են մի քանի խմբով։ Ժամը 19։00-ին կլինեն Արաբկիր, Կենտրոն և Նուբարաշեն վարչական շրջաններում։ Ժամը 16։00-ին քաղաքական ուժի ներկայացուցիչները կլինեն Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում, ապա 18։30-ին՝ Արմավիրի մարզում՝ Էջմիածին քաղաքում։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հունիսի 17-ին՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, կլինի Երևանում։ Քաղաքական ուժը ժամը 19։00-ին նախընտարական հանդիպում-հանրահավաք կիրականացնի Ազատության հրապարակում։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Տեղի է ունեցել նաև էլեկտրոնային եղանակով քվեարկություն, որն ավարտվել է հունիսի 13-ին:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

Հայերեն English Русский

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է

ՊԵԿ-ը մանրամասնել է ԵԱՏՄ շուկա արտահանելու համար թվային դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը

ԿԳՄՍՆ-ն կսահմանափակի քաղաքային դպրոցներում հեռավար կրթության ծավալները

Համահայկական ձմեռային խաղերի շախմատի մրցաշարի հաղթողները Երևանից ու Աբովյանից են

Թուրքիայի և Ռուսաստանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Իրանի միջև Արաքս գետի վրայով երկրորդ կամրջի շինարարությունն անհրաժեշտություն է․ Իրանի դեսպան

ՄԻՊ-ը կարևորում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցում քաղաքացիական հասարակության հետ համագործակցությունը