Հասարակական

Չորրորդ զորամիավորման զորամասի պաշտպանության տեղամասում անցկացվել է դաշտային երթ

1 րոպեի ընթերցում

Չորրորդ զորամիավորման զորամասի պաշտպանության տեղամասում անցկացվել է դաշտային երթ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ զորամասերից մեկի պաշտպանության տեղամասում հունիսի 15-16-ն անցկացվել է դաշտային երթ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրները, ստուգվել պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման գործընթացում: Դաշտային երթի ընթացքում իրականացվել են տեղազննման աշխատանքներ, ճշգրտվել ստորաբաժանումների մարտական կիրառման խնդիրները և զորքերի տեղաբաշխման կարգը, նախանշվել են փոփոխության և վերամշակման ենթակա դրույթները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում