Հասարակական

Հինգերորդ զորամիավորումը հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել

1 րոպեի ընթերցում

Հինգերորդ զորամիավորումը հրամանատարաշտաբային զորավարժություն է սկսել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ս. Գրիգորյանի ղեկավարությամբ հունիսի 15-ին մեկնարկել է հրամանատարաշտաբային զորավարժություն։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եռօրյա զորավարժության նպատակը հրամանատարների հմտությունների կատարելագործումն է, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների ստուգումը: Զորավարժության շրջանակում առաջադրվել և լուծումներ են ստացել մի շարք օպերատիվ մարտավարական խնդիրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում