Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը գոհ է նախընտրական քարոզարշավից

1 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը  գոհ է նախընտրական քարոզարշավից

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը ամփոփեց «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սողոմոնյանը նշեց, որ ընդհանուր առմամբ դաշինքը գոհ է նախընտրական քարոզարշավից:

«Որպես դաշինքի ներկայացուցիչ և ՀՀ երկրորդ նախագահի մամուլի խոսնակ ուզում եմ փոխանցել իմ գոհունակությունը այն ընդունելությունից, որին արժանացել է և դաշինքի ղեկավարը, և առաջնորդները, և ընդհանրապես դաշինքի ներկայացուցիչները տարբեր մարզերում և տարբեր քաղաքներում: Շնորհակալություն ձեզ այդ ընդունելության համար, մենք այդպես էլ ,անկեղծ ասած, սպասում էինք, որ նման ընդունելություն է լինելու»,- ասաց Սողոմոնյանը:

Դաշինքի անունից և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից Սողոմոնյանը ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում չեն հասցրել տեսնել, հանդիպել և իրենց ծրագրերը ներկայացնել:

«Ովքեր չեն կարողացել կամ չեն հասցրել հանդիպել, ես բոլոր այդ մարդկանցից ներողություն եմ խնդրում:Վստահ եմ, որ առաջիկայում նման հնարավորություն լինելու և անպայման հանդիպելու ենք»,- եզրափակեց Սողոմոնյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում