ՀՀ-ն ներկայացնող լրագրողները հավատարմագրվել են Եվրո-2020-ի համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը ներկայացնող լրագրողները նոր հավատարմագրում են ստացել Եվրո-2020-ի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանը ներկայացնող երկու լրագրողներիցԿարեն Ռաֆայելյանը:

«Ադրբեջանի կապիկությունները՝ կապված ԵՎՐՈ-2020-ում հայ լրագրողներիս հավատարմագրումից զրկելու հետ, 2 օր էլ չտևեցին: Երեկ երեկոյան ես, իսկ քիչ առաջ իմ գործընկեր Դավիթ Եղիազարյանը ստացանք նոր հավատարմագրեր:

Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային արագ և ազդեցիկ արձագանքի համար: Բացի մեր անձնական նամակներից, հենց ՀՖՖ-ն է եղել միակ կառույցը, որ պաշտոնական դիմում է ներկայացրել ՈՒԵՖԱ հարցի կարգավորման համար: Շնորհակալություն նաև Արծրուն Բադալյանին իրավական խորհրդատվության պատրաստակամության համար, ինչպես նաև մեր բոլոր գործընկեր լրագրողներին, ովքեր միասնական կերպով օգնեցին հարցը բարձրաձայնել»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Ռաֆայելյանը:

Նախօրեին հայտնի էր դարձել, որ Հայաստանը ներկայացնող երկու մարզական լրագրողներ` Կարեն Ռաֆայելյանը և Դավիթ Եղիազարյանը, մերժում են ստացել Եվրո-2020 հավատարմագրման համար, ինչը կապված էր Բաքվի հետ, որի իրավապահ մարմինները պետք է թույլատրեին լրագրողների մասնակցությունը Եվրոպայի առաջնությանը:

Հայերեն Русский

Ֆլորենցիայում անձրևաջուրը թափանցել է Պալացո Պիտտի, որտեղ Ժամանակակից արվեստի պատկերասրահի որոշ սրահներ փակվել են

Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի բենզալցակայաններում վառելիքի գները անտանելի է անվանել

Օլիմպիադա-2026. Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը հաղթեցին երկրորդ տուրում ևս

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի Ուկրաինա

Քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը

Մինսկի փողոցում կլինեն նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր

Գերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքում

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Բրազիլի դեսպանի հետ

Ֆրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացել

Շոտլանդիան շրջակա միջավայրի հետ կապված մտահոգությունների պատճառով դադարեցրել է ԱԲ խոշոր տվյալների կենտրոնների հաստատման ծրագիրը