ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը հունիսի 15-ին նախընտրական քարոզարշավ է անցկացրել Արարատի մարզում։
Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, դաշինքի ցուցակը գլխավորող, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ այցելել են Մասիս քաղաք և հանդիպում ունեցել բնակիչների հետ, լսել արարատցիների մտահոգություններն ու հարցադրումները, պատասխանել դրանց, անդրադարձել առկա խնդիրներին, դաշինքի ծրագրային լուծումներին: