Քոչարյանը Վեդիում խոստացավ լուծումներ տալ գյուղացիների ոռոգման խնդիրներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը վստահ է, որ իր ղեկավարած դաշինքը կարողանալու է երկիրն արագ քայլերով առաջ տանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսեց Վեդիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ:

Լսելով հավաքված քաղաքացիներին և պատասխանելով նրանց բարձրացրած հարցադրումներին՝ նա խոսեց գյուղատնտեսական ոլորտում իրենց անելիքների մասին: Մասնավորապես, նա անդրադարձավ ոռոգման խնդիրներին՝ հայտարարելով, որ երեք տարով փոխելու են սուբսիդավորման մակարդակը: «Հաշվարկը դեռ վերջնականացված չէ, բայց կարծում եմ երեք տարով դուք սիմվոլիկ գումարներ եք ունենալու ոռոգման համար: Գիտեմ, որ շատերն են վարկերի տակ, այս տնտեսական անկումը բերեց անհամաչափության, վարկավորման փաթեթի աճի, ֆինանսական այդ ծանրության տակից դժվար է դուրս գալ առանց աջակցության»,- ասաց Քոչարյանը:

Անդրադառնալով սպորտի զարգացմանը՝ նա տարանջատեց մեծ սպորտը և մասսայական սպորտը: «Չունենանք մասսայական սպորտ, չենք ունենալու նաև մեծ սպորտ: Մի սպորտաձևով առնվազն 8-10 հազար երեխա պետք է պարապի, որպեսզի մեծ սպորտի համար կարողանաս առաջ տանել մի քանիսին: Մեկը սնում է մյուսին, չես կարող միայն մեկ սպորտ դպրոց կառուցել՝ մտածելով, որ հաջողություն ես ունենալու: Իսկ մասսայական սպորտը ժողովրդի առողջությունն է»,- նշեց Հայաստանի երկրորդ նախագահը:

Քոչարյանը կրկնեց, որ իրենք են այն քաղաքական ուժը, որն ունի փորձ, վճռականություն, գիտելիք և կամք: «Եթե վստահեք մեզ, մենք կկոտրենք այս անկումային տրամադրությունները և առաջ կքայլենք արագ տեմպերով: Վստահ եմ: Հակառակ դեպքում, ես այս բեռի տակ չէի մտնի: Մենք արդարացնելու ենք ձեր վստահությունը»,- եզրափակեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը:

Հայերեն English

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում