Քաղաքականություն

Չորս ժամվա ընթացքում ևս ԱԺ նիստը սկսելու համար բավարար թվով պատգամավորներ չեն գրանցվել

1 րոպեի ընթերցում

Չորս ժամվա ընթացքում ևս ԱԺ նիստը սկսելու համար բավարար թվով պատգամավորներ չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հունիսի 15-ի նիստը չի կայացել՝ քվորում չապահովելու պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել, նիստը նախագահող Լենա Նազարյանը հիշեցրել էր «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածը՝ պատգամավորների գրանցումը շարունակվում է, բայց ոչ ավելի, քան 4 ժամ: Սակայն, ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում՝ այդ ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել է, որ գրանցվել է 24 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում