Քաղաքականություն

Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում 2 ուժ է պայքարում առաջատար դիրքերում

3 րոպեի ընթերցում

Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում 2 ուժ է պայքարում առաջատար դիրքերում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն ակնհայտ է համարում, որ ընտրություններում առաջատար դիրքերում պայքարում է երկու ուժ՝ վստահեցնելով՝հենց իրենց ուժն է, որ ունի փորձ ու գիտելիքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Ակնհայտ է, որ երկու միավոր են պայքարում առաջատար դիրքերի վրա՝ այս ընտրական գործընթացներում՝ գործող իշխանության քաղաքական թիմը և «Հայաստան» դաշինքը»,-ասաց Քոչարյանը:

Նա առաջարկեց ճիշտ ընտրություն կատարելու համար զգացմունքային մասը մի կողմ դնելով՝ փորձել հասկանալ, թե որ թիմն իրենից ինչ է ներկայացնում: «Այս իշխանությունը իշխանության գալուց խոստացել է խաղաղություն, մենք ստացանք պատերազմ, զոհեր, տարածքային հսկայական կորուստներ: Եվ այս իշխանությունը չի ընդունում, որ այս ամենի մեջ որևէ մեղք ունի: Այս իշխանությունը խոստացել է թռիչքաձև տնտեսական աճ, ստացանք թռիչքաձև անկում, գործազրկության աճ, արտագաղթ, աղքատության աճ….»,-ասաց Քոչարյանն ու իշխանությանը մեղադրեց նաև կոռուպցիոն գործարքների մեջ:

Նա հավաստիացնում է, որ «Հայաստան» դաշինքը հանդես է գալիս հավասարակշռված դիրքերից, գալիս է երկիրը շենացնելու: Հավատացնելու համար, որ չեն ստում՝ Քոչարյանն առաջարկեց նայել իր կենսագրությունը, Դաշնակցության կենսագրությունը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության կողմից ցուցակում ընդգրկված մարդկանց կենսագրությունը: «Մենք մեր ցուցակում չունենք վարկաբեկված մարդիկ, չունենք մարդիկ, որոնց կարելի է ասել, որ սուտասան են, անբարոյական են և սադիստ են»,-ասաց նա՝ վստահեցնելով, որ ունեն փորձ ու գիտելիքներ:

Քոչարյանը խոսեց գործող իշխանության, տարբեր ոլորտներում նրա վարած քաղաքականության մասին: Նա հիշեցրեց վերջին 3 տարվա ընթացքում փոխված ԱԱԾ ղեկավարների թիվը՝ 5, ԳՇ պետերի թիվը՝ 4:

«Մենք առաջարկում ենք մեզ և ասում, որ ի վիճակի ենք այս ամենը փոխել, երկրի վիճակը բարելավել և ձեզանից յուրաքանչյուրի կյանքի որակը լավացնել»,-վստահեցրեց Քոչարյանը:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն էլ նշեց. «Այսօր Ռոբերտ Քոչարյանի պահանջարկն այնքան է, որ այլընտրանք պարզապես չի կարող լինել»:

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իշխան Սաղաթելյանն էլ հունիսի 20-ի ընտրությունը որակեց վճռական, պատմական: «Դա սովորական և հերթական ընտրություն չէ, դա հայրենիք և պետություն ունենալու և չունենալու ընտրություն է»,-ասաց նա:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում