Քաղաքականություն

ՔՊ-ի քարոզարշավի 8-րդ օրն ավարտվեց Երևանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթով

1 րոպեի ընթերցում

ՔՊ-ի քարոզարշավի 8-րդ օրն ավարտվեց Երևանում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթով

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 8-րդ օրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ աջակիցների ու թիմակիցների հետ ամփոփվեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված երթով:

«Ներողություն եմ խնդրում մեր թույլ տված բոլոր բացթողումների համար, բայց ուզում եմ գլխավոր ուղերձը հղել՝ Հայաստանի Հանրապետությունում ապագա կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ հունիսի 14-ի վաղ առավոտյան այցելել էր Արարատ, որտեղ հանդիպել էր բնակիչների հետ տարբեր համայնքներում՝ Մասիսում, Արևշատում, Վերին Արտաշատում, Փոքր Վեդիում, Վեդիում, Արարատում, Ավշարում, Ոսկետափում, Արտաշատում։ Հունիսի 15-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քարոզարշավի շրջանակում այցելելու է Սյունիքի մարզ:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Մասնակցում են երկու տասնյակից ավելի քաղաքական ուժեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում