Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ազգային միասնության ավտոերթ կանցկացվի դեպի Սյունիք

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արտաշատում բնակիչների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հունիսի 15-ին այցելելու են Սյունիքի մարզ: Նա հրավիրեց Հայաստանի մյուս մարզերի, համայնքների բնակիչներին վաղ առավոտյան միանալ ավտոերթին և աջակցություն հայտնել Սյունիքին:

«2020 թվականի նոյեմբերից Հայաստանում այսպիսի միտում է նկատվում: Խոսակցություններ են շրջանառում, թե այս կառավարությունը Սյունիքը տալիս է: Այս տրամաբանությունը զարգացնելով՝ ոմանք փորձում են Սյունիքը հակադրել մնացած Հայաստանին: Իհարկե, դա չի ստացվի, բայց մենք հետևյալ առաջարկն ունենք: Վաղը մեր թիմը քարոզարշավով մեկնում է Սյունիք: Մենք ուզում ենք, որ վաղն ի ցույց դնենք ամբողջ Հայաստանի միասնությունը: Վաղը առավոտյան ժամը 07:30-ին Երևանի Հանրապետության հրապարակից հազարավոր ավտոմեքենաներով մեկնում ենք Սյունիք՝ հայտնելու մեր աջակցությունը, ցույց տալու Հայաստանի միասնությունը, խոնարհումը: Բոլորին հրավիրում եմ ազգային միասնության ավտոերթի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին