Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ընտրակաշառք տվողների դեմ անզիջում պայքարի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ավշար համայնքում բնակիչների հետ հանդիպմանն հայտարարեց, որ «պողպատյա» մանդատով զբաղվելու է բոլոր նրանցով, ովքեր փորձելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական կամքի նկատմամբ բռնանալ և ապօրինի ազդեցություն ունենալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ Հայաստանում շարունակվում է ընտրակաշառք տվողների և ընտրական «տասովշիկների» նկատմամբ պայքարը:

«Տեղի են ունեցել հերթական ձերբակալությունները: Այս անգամ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Որևէ մեկը թող չկասկածի հետևյալի մեջ՝ նախ պողպատե մուրճով անձամբ զբաղվելու եմ բոլոր նրանցով, ովքեր փորերը քսելով ասֆալտին փորձում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական կամքի նկատմամբ բռնանալ և ապօրինի ազդեցություն ներգործել: Ասում եմ, որ բոլոր այն մարդիկ` լինեն նրանք տեղական ինքնակառավարման մարմիններում, մասնավոր հիմնարկներում, ովքեր քաղաքացիների կամարտահայտման նկատմամբ փորձում են ապօրինի ներգործություն ցուցաբերել, բոլոր նրանց նկատմամբ «պողպատե» մանդատով ես ինքս զբաղվելու եմ հատ-հատ»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը զգուշացրեց, որ հունիսի 20-ին թավիշի ժամանակները կանցնեն և վրա է գալու «պողպատե» մանդատի ժամանակները:

«Հետո որևէ մեկը չասի, թե չենք զգուշացրել»,- եզրափակեց Փաշինյանը:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` 2021թ.-ի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը՝ նույն դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում ընդգրկված Ռ. Խ.-ն, Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, խմբով փորձել են կաշառք տալ ՀՀ Արմավիրի մարզի մի շարք ընտրողների: Վերը նշված հանցավորարարքների կատարման համարնրանց մեղադրանք է առաջադրվել և քննիչի կողմից նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում