Քաղաքականություն

Ներքաղաքական կյանքում ռազմագերիների հարցը չպետք է շահարկվի. Էդմոն Մարուքյան

3 րոպեի ընթերցում

Ներքաղաքական կյանքում ռազմագերիների հարցը չպետք է շահարկվի. Էդմոն Մարուքյան
ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ ողջունում է 15 հայ ռազմագերիների վերադարձը:

«Ադրբեջանը շարունակում է պահել հայ ռազմագերիներին՝ նրանց վերադարձնելու դիմաց տարատեսակ նախապայմաններ դնելով: Դա ահաբեկչական երկրի արարք է: Ահաբեկիչներն են պատանդներ վերցնում ու ահաբեկիչներն են պատանդներին պահելով նախապայմաններ դնում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, ռազմագերիների հարցի լուծումը միջազգային իրավունքի տիրույթում է, հայկական կողմն այստեղ պետք է շատ լուրջ շեշտադրում կատարի: Էդմոն Մարուքյանի համոզմամբ, Հայաստանի արտաքին դիվանագիտական ճակատի ամրացման արդյունքում ռազմագերիները կարող են վերադարձվել:

«Հիմա բարդ իրավիճակ է, գիտեք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնյաները հրաժարական են տվել: Ես կարծում եմ, որ ընտրություններից հետո, այն օրակարգը, որ մենք ենք ներկայացնում, եթե կյանքի է կոչվում, ապա այս խնդիրը շատ արագ կարող է լուծվել: Այսինքն՝ ռազմագերիների խնդիրը կարող է շատ արագ լուծվել, եթե մենք երկրի ներսում մեր խնդիրները լուծենք ու արտաքին ճակատում ուժեղանանք: Ոչ մի պարագայում ռազմագերիների վերադարձը մեր ներքաղաքական կյանքում չպետք է շահարկվի: Երևի ամեն ինչ կարելի է շահարկել, բայց մարդուն գերությունից ազատելը չպետք է շահարկվի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հունիսի 12-ին Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում բնակիչների հետ հանդիպմանը հայտնեց 15 հայ ռազմագերիների վերադարձի մասին: Արդեն Գավառում բնակիչների հետ հանդիպմանը մանրամասնելով գործընթացը՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այդ հարցում մեծ աջակցություն են ցուցաբերել միջազգային գործընկերները: Վարչապետի պաշտոնակատարը հաստատել էր նաև Ադրբեջանին ականապատ տարածքների վերաբերյալ քարտեզներ փոխանցելու մասին տեղեկությունը:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում