Քոչարյանը հայտարարել է «սորոսական գրասենյակների» գործունեությունն արգելելու կամ խիստ սահմանափակելու մտադրության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ իրենց իշխանության գալու դեպքում, իր բնորոշմամբ, սորոսական գրասենյակների գործունեությունը կամ արգելվի, կամ խիստ սահմանափակումների կենթարկվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Քոչարյանը նշել է Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընտրողների հետ հանդիպման ժամանակ՝պատասխանելով բնակիչներից մեկի դիտարկմանը, թե «ինչ եք անելու սորոսական բոլոր օֆիսների և լրատվամիջոցների հետ», այն մարդկանց հետ, որոնք դրսից պատվեր են ստանում, և մեր բանակի մասին հարյուրավոր վատ հոդվածներ են գրում։

Քոչարյանի խոսքով՝ այդ գրասենյակների գործունեությունը պետք է օրենքով կարգավորվի։

«Ուղղակի կան օրենքներ, նաև արևմտյան երկրներում, որոնք շատ խիստ արգելում են դրսի ֆինանսավորում նման հարցերով զբաղվելու պարագայում։ Եվ մենք ուղղակի օրենսդրական դաշտ ենք ձևավորելու, որից հետո կամ խիստ սահմանափակումներ կամ ուղղակի արգելք է դրվելու նման կազմակերպության գործունեության առջև։ Երկու մոդել կա. մեկը արգելում ես, մյուսը՝ անվանում ես, որ իրենք պետք է ընդունեն, որ օտարերկրյա գործակալ են։ Եվ եթե որպես օտարերկրյա գործակալ, այսպես, այլ աֆիշայով պատրաստ են հանդես գալ, նաև վերահսկողության տակ կհայտնվեն։ Սա է մոդելն այլ երկրներում, որն այսօր կիրառվում է։ Այստեղ նոր բան հորինել պետք էլ չէ»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը։

Հայերեն العربية Русский

Ազատության հրապարակում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառում է անցկացվել

Հայաստանի կարատեի ընտրանու անդամ Յուրա Զալյանը դարձավ Երևանում ընթացող ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը 35 երկրների դատավորների հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում հայ գերիների շինծու դատավարությանը

Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Թադևոսյանի զավակները ՀՑԹ-ին նվիրաբերեցին նրա լուսանկարներն ու գրառումները

Հռոմի նորընտիր պապը հայտարարել է՝ կշարունակի Ֆրանցիսկոս պապի տեսլականը

Մայիսի 12-ի միջոցառումների անոնս

Փրկարարները քաղաքացուն իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարից հետո չեզոք գոտում բանակցություններ կսկսեն հարցերի լայն շրջանակի շուրջ

Մայիսի 11-ի միջոցառումների անոնս

Հնդկաստանն ու Պակիստանը հրադադարի համաձայնության են եկել. Դոնալդ Թրամփ