Քաղաքականություն

Պայքարել և ոտքի կանգնել. «5165» շարժման ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ

1 րոպեի ընթերցում

Պայքարել և ոտքի կանգնել. «5165» շարժման ներկայացուցիչներն այցելել են Գեղարքունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «5165» շարժման ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի 5-րդ օրը եղել են Գեղարքունիքի մարզում, այցելել են Գավառ և Մարտունի քաղաքներ, քաղաքացիներին ծանոթանացրել են քաղաքական ուժի նախընտրական ծրագրին: Քարոզարշավին քաղաքացիները զրուցել են շարժման հիմնադիրների հետ, սահմանել են մարզի համար կենսական նշանակության առաջնահերթությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը քաղաքացիների հետ անհատական հանդիպումների ժամանակ նշել է, որ պետք է ցույց տալ աշխարհին, որ պարտությունը մեզ չի կոտրել և մենք պատրաստ ենք պայքարել և ոտքի կանգնել:

«Մենք կարևորում ենք մարդու արհեստավարժությունն ու նվիրվածությունը հայրենիքին։ Ազգային պետության կառուցում և հզորացում հնարավոր է միայն այն դեպքում, եթե երկիրը կառավարում են ազգային նպատակներ ունեցող և այդ ամենն իրականացնելու կամք ունեցող նվիրյալներ»,-նշել է Տոնոյանը:

«5165» շարժումը նպատակ ունի համախմբել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կիրթ մարդկանց և ստեղծել կենսունակ պետություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում