Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում անդրադարձել է անվտանգային խնդիրներին

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Ճամբարակում անդրադարձել է անվտանգային խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Սոթք-Խոզնավար հատվածում ստեղծված իրադրության հետ կապված խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով միջազգային գործընկերների ներգրավմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Ճամբարակում բնակիչների հետ հանդիպմանը նշեց արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով անվտանգային խնդիրներին:

«Այս օրերին մենք շատ ակտիվ համագործակցության, քննարկումների մեջ ենք Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ, որոնք լայնորեն ներգրավված են: Մենք, ըստ էության, քայլ-քայլ գնում ենք այդ խնդրի հանգուցալուծմանը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ միևնույն ժամանակ ակտիվորեն աշխատում են միջազգային այլ գործընկերների, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային գործընկերների հետ աշխատանքից բացի, իրենք Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը տեսնում են բանակի հզորացմամբ՝ անցում կատարելով պրոֆեսիոնալ բանակի: Բանակում բարեփոխումները ենթադրում են մշտական տեղակայման վայրերի վիճակի լավացում, զենք-զինամթերք, աշխատավարձի բարձրացում և այլն: Նիկոլ Փաշինյանի խոսքով, դրա համար պետք է աշխատել, նպաստել քաղաքացու աշխատանքին, տնտեսության զարգացմանը: Նա ընդգծեց՝ բոլոր խնդիրների լուծումն աշխատանքն է, այն արդյունավետ դարձնելու ուղղությունը կրթությունն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում