Հասարակական

Ծովագյուղում Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Սևանա լճի հետ կապված ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ծովագյուղում բնակիչների հետ հանդիպմանը ներկայացրեց բնապահպանական ծրագրերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս տարիների ընթացքում կարողացել են համակարգ ստեղծել Սևանա լճի ձկնորսությունն արդյունավետ կազմակերպելու համար՝ կարևորելով նաև ձկան պաշարների վերարտադրությունը:

«Այդ ուղղությամբ ինչ արվում է, արվում է ձեզ համար: Մենք բոլորս իրար հետ պետք է կարողանանք հոգ տանել, որպեսզի ձկան պաշարները վերարտադրվեն: Մեր քաղաքացիներին կոչ եմ անում պարտաճանաչ վճարել հարկերն ու տուրքերը, որովհետև դրանք դառնում են ճանապարհ, դպրոց, մանկապարտեզ, դառնալու են ձկան պաշարների վերականգնում, Սևանի մաքրման աշխատանքներ, սահմանների պաշտպանություն, բժիշկների ու ուսուցիչների աշխատավարձ: Մենք ուզում ենք, որ Հայաստանում հպատակ լինելու փոխարեն, անձը լինի քաղաքացի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, հնարավոր չէ Սևանից միայն վերցնել, այն պետք է լինի բոլորի մտահոգության առարկան: Սևանի մաքրումն այնպես պետք է իրականացվի, որ լճի էկոհամակարգը չվնասվի: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ «Սևան ազգային պարկ»-ը տեխնիկա է ձեռք բերել, որպեսզի այդ մաքրման աշխատանքներն իրականացնի:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց անասնաբուծության ոլորտում իրականացվող աշխատանքները: Մասնավորապես, նրա խոսքով, Հայաստանում զրո տոկոսով վարկ չի եղել, իսկ այսօր գյուղացիների համար ապահովվում է զրոյից մինչև 5 տոկոսով վարկ մինչև 15 մլն դրամի չափով:

«Մենք գյուղացիներին կոչ ենք անում գալ դասընթացներին մասնակցել, համապատասխան սերտիֆիկատ ստանալ: Այնուհետև 15 մլն դրամի չափով հիմնականում անտոկոս վարկ ստանալ «խելացի» անասնագոմ կառուցելու համար, որից հետո որոշակի տոկոսով գումարը վերադարձնում ենք շահառուին: Մենք սա անում ենք, որ աշխատանքով բարեկեցություն ստեղծելուն նպաստենք»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն Русский

Արաղչին «ավելի լուրջ և անկեղծ» է անվանել ԱՄՆ-ի հետ բանակցությունների 4-րդ փուլը

22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամ. ինչ է Դատախազությունը պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից և նրա ընտանիքից

ԱՄՆ-ն և Չինաստանն արդյունավետ են անվանել Շվեյցարիայում կայացած բանակցությունները

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի հերթական նիստ

Թրամփի վարչակազմը Կատարից որպես նվեր կընդունի շքեղ օդանավ՝ փոխարինելու նախագահական ինքնաթիռը

Երևանում և մարզերում քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել

Հայաստանի մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա

Մահացել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանը

Փոփոխական ու անկայուն ժամանակաշրջանում անփոփոխ է չին և հայ ժողովուրդների անկեղծ բարեկամությունը. Չինաստանի դեսպանի հոդվածը

Հայաստանի կարատեի հավաքականի գլխավոր մարզիչն ամփոփել է երևանյան ԵԱ-ն