Չի կարող բևեռացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել. Քոչարյանը խոստանում է վերացնել թշնամանքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 6-րդ օրն այցելեց Լոռու մարզի Սպիտակ քաղաք: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քաղաքացիների հետ հանդիպմանը նա հիշեց դեռևս նախագահության տարիներին Սպիտակ կատարած իր այցերը:

«Իմ հիշողությունը լավն է: Հիշում եմ յուրաքանչյուր դեմք Սպիտակում, նույնիսկ շինարարների դեմքերը, թե ով որ շենքն էր կառուցում: Եվ այդ աշխատանքների ծավալն ավելացնելու ամենամեծ խթանը եղել է հետևյալը՝ հաջորդ անգամ, երբ գամ, մարդկանց աչքերին ո՞նց եմ նայելու: Իմ համար նամուսի, պատասխանատվության հարց էր»,- նշեց Քոչարյանը:

Նա հայտարարեց, թե գործող կառավարությունը վերջին երեք տարիներին ոչինչ չի արել Սպիտակի համար: «Դուք ամսի 20-ից հետո տեսնելու եք մի կառավարություն, որի համար թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին և ասել, թե ինչ ենք արել»,- խոստացավ Քոչարյանը:

Նա հայտարարեց, որ գալիս են իշխանության՝ վերականգնելու երկրի անվտանգությունը, պաշտպանել սահմաններն ու ապահովելու տնտեսական վերելք, կանխելու արտագաղթը, ստեղծելու աշխատատեղեր՝ բոլորին ապահովելով բարեկեցիկ կյանքով:

«Մենք մեր հետ բերելու ենք հանգստություն: Ես դա ասում եմ բոլոր հանրահավաքների ժամանակ: Չի կարող բևեռացած, իրար նկատմամբ թշնամացած հասարակությունն իրար նկատմամբ կառուցողական լինել: Հնարավոր չէ ոչինչ անել, եթե մի բռունցքի պես չմիանանք և մեր առջև չդնենք՝ ունենալ բարեկեցիկ, զարգացող, ուժեղ Հայաստան»,- ասաց Քոչարյանը:

Հայերեն العربية Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին