Ճանապարհաշինությունից կրթական բարեփոխումներ.Նիկոլ Փաշինյանը Սևանում ներկայացրեց նախընտրական ծրագրերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի 6-րդ օրը Գեղարքունիքի մարզում է: Առաջին կանգառը Սևան քաղաքում է: Մշակույթի պալատի հարակից հրապարակում անցկացված հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ընտրություններին յուրաքանչյուրի մասնակցությունը, նշեց, որ իրենցից պահանջվում է հաղթել՝ իրականացնելու պողպատյա ժողովրդական հեղափոխություն:

«Վերջին երեք տարիներին մենք չենք կարողացել կեղեքող էլիտայի ամբողջական փոփոխություն անել: Այս ընտրությունների կարևորությունը, երկրում երկար տարիներ հաստատված կեղեքող էլիտան, առաջնորդող էլիտայով փոխարինելու մեջ է: Այս ընտրություններում մեզնից պահանջվում է ոչ թե պարզապես հաղթել, այլ իրականացնել մի նոր հեղափոխություն, որը մենք անվանում ենք ոչ բռնի, բայց պողպատյա ժողովրդական հեղափոխություն: Կեղեքող էլիտան իր երկարաժամկետ իշխանությունն ապահովել է առաջին հերթին ժողովրդին զրկելով պատշաճ կրթությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց կրթության ոլորտում վերջին տարիներին իրականացրած բարեփոխումները, սկսած առաջին դասարանցիների ընդունելության կարգի փոփոխությունից, որն ամբողջությամբ իրականացվում է էլեկտրոնային համակարգով, վերջացրած դպրոցների, նախակրթարանների կառուցման ու հիմնանորոգման ծրագրերով:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրենց իշխանության օրոք հանրապետությունում իրականացված լայնամասշտաբ ասֆալտապատման ծրագրերը: Նրա խոսքով, միայն ծավալները չեն արտահայտում իրական պատկերը:

«Նախկինում ասֆալտապատում էին այն ճանապարհները, որոնք տանում էին իրենց խրախճանքի ու զվարճանքի վայրեր: Մենք եկել ենք ու 100-ավոր կիլոմետրերով ճանապարհներ ենք կառուցել, որոնք տանում են դեպի մոռացված գյուղեր»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա ներկայացրեց նաև իշխանության գալուց հետո պետական բյուջեի ծավալներն ավելացնելու ցուցանիշները, թոշակների, նպաստների չափը բարձրացնելուն ուղղված ծրագրերը: Նիկոլ Փաշինյանը նաև հիշեց, որ այս ընթացքում էական ծավալներով բարձրացվել է զինվորականների աշխատավարձը: Վերջին երկու տարում ավելի շատ գումար է ծախսվել զենք-զինամթերքի, սպառազինության ձեռքբերման վրա, քան դրան նախորդող տարիներին:

«Սիրելի ժողովուրդ այս ընտրություններին մեզ պետք է մանդատ տաք, որ մենք կառուցենք դպրոցներ, մանկապարտեզներ, նորացնենք բուհական, գիտական համակարգը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية Русский

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ

Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը