Քոչարյանը ներկայացրեց «Հայաստան» դաշինքի երեք հիմնական նպատակները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի նպատակներն են իշխանության գալով վերականգնել երկրի անվտանգությունը, կանգնեցնել տնտեսական ճգնաժամը, ապահովել թռիչքաձև աճ և ժողովրդին հանգստություն բերել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի շրջանակում Եղվարդում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Մեր նպատակները հետևյալն են՝ վերականգնել երկրի անվտանգությունը, սահմանների պաշտպանությունը: Սա ենթադրում է ահռելի աշխատանք: Երկրորդը՝ ոչ միայն կանգնեցնել տնտեսական ճգնաժամը, գահավիժումը, այլ թռիչքաձև աճ ապահովել ՀՀ-ի համար: Սա ևս ունի բազմաթիվ բաղադրիչներ՝ պրոակտիվ ներդրումային քաղաքականություն, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծում և այլն: Եվ երրորդ՝ մենք գալիս ենք մեր ժողովրդին հանգստություն բերելու համար: Հնարավոր չէ ստեղծագործել այս միջավայրում»,-ասաց Քոչարյանը:

Թե ինչու պետք է քաղաքացիները ընտրեն «Հայաստան» դաշինքը՝ նա ասաց, որ իրենք այն ուժն են, որն ունի փորձ, գիտելիքներ, վճռականություն և կամք: «Սրանք այն բաղադրիչներն են, որի վերաբերյալ ոչ ոք չի կարող մեզ հետ վիճել, որովհետև այդ բոլորը կան: Եվ սրան պետք գումարենք հայրենասիրությունը»,-նշեց Քոչարյանը:

Նա հավելեց, որ իր կյանքը շատ լավ դասավորված է եղել մինչև 2018 թվական, իշխանության հետ գալու մտադրություն չի ունեցել, իսկ այս վիճակում երկրի ղեկը ստանձնելը համարեց չափազանց մեծ պարտավորություն: «Ինձ համար երկու անգամ նման իրավիճակներից պատվով դուրս գալը նշանակում է ռիսկի տակ դնել իմ համբավը: Երրորդ անգամ մտնում ենք սրա տակ, ուրեմն պետք է ևս պատվով դուրս գանք: Սա լինել-չլինելու հարց է լինելու իմ թիմի համար»,-ասաց նա:

«Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր, դաշինքի ցուցակի անդամ Վահե Հակոբյանը խոսեց դաշինքի ծրագրի ներդրումային բլոկի մասին: «Շատ է կարևորվելու մասնավոր ոլորտ-պետություն համագործակցությունը»,-ասաց նա ու կարծիք հայտնեց, որ 90-ականների վերջից Հայաստան եկած ներդրողները չեն ցանկանում առնչություն ունենալ գործող իշխանության հետ:

Իսկ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, դաշինքի ցուցակի անդամ Իշխան Սաղաթելյանն էլ նշեց, որ երկրում կա սոցիալ-տնտեսական, քաղաքական և կառավարման ճգնաժամ, լուրջ անվտանգային հարցեր՝ դրանում մեղադրելով գործող իշխանությանը: Ըստ նրա՝ գործող իշխանության վերընտրվելու դեպքում այդ ճգնաժամերն ավելի են խորանալու: «Հունիսի 20-ը մեր պետության, պետականության և ժողովրդի համար ճակատագրական օր է, և ՀՀ քաղաքացին այդ օրը սխալվելու, մոլորվելու, ստին և կեղծիքին տեղ տալու պատճառ և հնարավորություն պետք է չունենա»:

Հայերեն العربية Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին