Քաղաքականություն

Քարոզարշավ օր 4. քաղաքական ուժերը շարունակում են իրազեկման ակցիաներ ու հանրահավաքներ իրականացնել

5 րոպեի ընթերցում

Քարոզարշավ օր 4. քաղաքական ուժերը շարունակում են իրազեկման ակցիաներ ու հանրահավաքներ իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քայլերթներ, իրազեկման ակցիաներ, հանրահավաքներ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 4-րդ օրը քաղաքական ուժերը կշարունակեն արշավներ իրականացնել և՛ մարզերում, և՛ մայրաքաղաքում:

Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ն գրանցել է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք, սակայն «Հայոց արծիվներ միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարել է ընտրապայքարից դուրս գալու մասին: Ընտրություններն անց են կացվելու հունիսի 20-ին:

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի չորրորդ օրը նույնպես հանդիպումներըկանցկացնեն երկու խմբով։ Առաջին խումբը 14։00-ից կլինի Տավուշի մարզում՝ Այրում, Հաղթանակ, Բերդավան, Կողբ, Նոյեմբերյան, Կոթի, Աչաջուր, Իջևան և Դիլիջան համայնքներում։ Կուսակցության երկրորդ խումբը ժամը 11։00-ից հանդիպումներ կունենա Երևանի Արաբկիր համայնքում՝ Պրահայի այգում, Երազ բիզնես թաղամասում և Մերգելյանի այգում։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը քարոզարշավն իրականացնելու է Արմավիրի մարզում: Կուսակցության ներկայացուցիչները ժամը 10:00-ից լինելու են Էջմիածին ու Արմավիր քաղաքներում: Վերադառնալու են Երևան ժամը 15:00-ի սահմաններում ու կիրականացնեն իրազեկման ակցիաներ:

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 10-ին՝ լինելու է Արարատի մարզում: Արշավը սկսելու են ժամը 13:00-ին՝ Արարատ քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակից: Նրանք լինելու են նաև Արտաշատի թատրոնամերձ հրապարակում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վաղ առավոտից լինելու են Լոռու մարզում: Ժամը 18:30-ին նրանք կլինեն Վանաձորում՝ Հայքի հրապարակում:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ և մյուս առաջնորդների մասնակցությամբ լինելու է Արագածոտնի մարզում: Հանդիպումներ են անցկացնելու Թալինում, Ծաղկահովտում, Ալագյազում: Վերջին կետը լինելու է Աշտարակ քաղաքը: Նախընտրական կենտրոնական շտաբում տեղի կունենա շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, դաշինքի անդամներ Գեղամ Նազարյանի և Աննա Գրիգորյանի ճեպազրույցը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով։ Ժամը 14։00-ին «Էլիտ պլազա» հյուրանոցում տեղի կունենա կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ասուլիսը։

«Պատիվ ունեմ» դաշինքը նույնպես կներկայանա ասուլիսային ձևաչափով։ Ժամը 12։00-ին տեղի կունենա «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Խաչիկ Գալստյանի և հանրային կապերի խորհրդական Վարդան Ոսկանյանի մամուլի ասուլիսը։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը լինելու է Տավուշի մարզում։ Քաղաքացիների հետ հանդիպումը տեղի կունենա Իջևան քաղաքում ժամը 18:00-ին:

«Զարթոնք» կուսակցությունը առավոտյան ժամը 9:00-ին լինելու է Դավիթաշեն վարչական շրջանում։ Երթուղին սկսելու են Սրբոց Նահատակաց եկեղեցուց։ Շրջելու են ու իրազեկման ակցիա իրականացնեն։

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ժամը 11։00-ին կներկայացնի իր նախընտրական ծրագրի քաղաքական, տնտեսական և իրավական դրույթները։

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն:Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Քաղաքականություն

Fitch-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սրացում չի կանխատեսում՝ չնայած առկա դժվարություններին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Քաղաքականություն

Եվրոպական խորհուրդը հաստատել է Մագդալենա Գրոնոյին Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

Քաղաքականություն

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության աշխատանքի առանցքում է արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Քաղաքականություն

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոտը դիվանագիտական առաքելությունը կշարունակի Հունգարիայում

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Քաղաքականություն

Վրաստանը շահագրգռված է Հայաստանի կայունությամբ․ Սամցխե-Ջավախքում տեղի է ունեցել երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների հանդիպումը

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Քաղաքականություն

Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև զենքի ձեռքբերման պայմանագրի մասին տեղեկությունները

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Քաղաքականություն

Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորն ակնկալում է ակտիվացնել Հայաստանի հետ հարաբերությունները. հարցազրույց Մարիա Գաբրիելյանի հետ

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Քաղաքականություն

Ինչու է Ալիևը խուսափում Փաշինյանի հետ հանդիպելուց․ վերլուծաբանը ներկայացրել է պատճառները

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Քաղաքականություն

Գնահատում եմ վերջին տարիներին ԵՄ անդամ բոլոր երկրների գործընկերների հետ համագործակցությունը․ Արարատ Միրզոյան

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

Քաղաքականություն

Երևանի կողմից այլընտրանքների որոնումը չի նշանակում Մոսկվայի հետ հարաբերությունների վատացում․ Յուրի Քիմ

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

Քաղաքականություն

ՀՀ-ում Էստոնիայի դեսպանը ԵՄ դիտորդական առաքելության հետ այցելել է Գորիս

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում