Հասարակական

Զորամիավորումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

1 րոպեի ընթերցում

Զորամիավորումներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրաձգային զենքի տիրապետման հմտությունների ամրապնդման նպատակով զորամիավորումներում հունիսի 8-ից 9-ն անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ հրաձգության անցնելը՝ անձնակազմը հրահանգավորվել է կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։

ըստ աղբյուրի՝ վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զինծառայողներին առաջադրված կրակային խնդիրների կատարման և հաստիքային զենքից կրակի վարման կարողությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում