Հասարակական

Չորրորդ զորամիավորման հրամանատարը շտաբային զորավարժություն է անցկացնում

1 րոպեի ընթերցում

Չորրորդ զորամիավորման հրամանատարը շտաբային զորավարժություն է անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Բուդաղյանի ղեկավարությամբ հունիսի 8-ին մեկնարկել է «Զորամիավորման, զորամասերի և գումարտակների, դիվիզիոնների բերումը մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, պաշտպանական օպերացիայի (մարտի) կազմակերպումը և վարումը» թեմայով շտաբային զորավարժությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, եռօրյա զորավարժության անցկացման նպատակն է մարտական պատրաստականության աստիճանների բերելիս հրամանատարների հմտությունների կատարելագործումը, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունների ստուգումը:

Ըստ աղբյուրի՝ զորավարժության շրջանակում առաջադրվել և լուծումներ են ստացել մի շարք օպերատիվ մարտավարական պայմանական խնդիրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում