Հասարակական

Առաջին զորամիավորման հրամանատարի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել ստորաբաժանումների հրամանատարների հետ

1 րոպեի ընթերցում

Առաջին զորամիավորման հրամանատարի տեղակալը խորհրդակցություն է անցկացրել ստորաբաժանումների հրամանատարների հետ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա․Թումանյանը հունիսի 9-ին հավաք-խորհրդակցություն է անցկացրել ենթակա ստորաբաժանումների հրամանատարների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են առաջադրված խնդիրների կատարման ընթացքը, առկա բացթողումներն ու դրանց լուծմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։ Զորամիավորման հրամանատարի տեղակալը նաև հրահանգավորում է անցկացրել նորակոչիկ զինծառայողների ընդունման համար անհրաժեշտ պայմանների ապահովման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում