Քաղաքականություն

«Պատիվ ունեմ» դաշինքը Գեղարքունիքի մարզում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

1 րոպեի ընթերցում

«Պատիվ ունեմ» դաշինքը Գեղարքունիքի մարզում ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելել է Գեղարքունիքի մարզ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի ծառայությունը:

ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թիմակիցների հետ միասին հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները:

Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է Գեղարքունիքի մարզի առաջնահերթ խնդիրներին և դրանց լուծման ուղիներին, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում