Քաղաքականություն

«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու

1 րոպեի ընթերցում

«Արդար Հայաստան» կուսակցությունը գալիս է ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում «Արդար Հայաստան» կուսակցությունը նպատակ ունի վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորյար Նորիկյանը:

«ՀՀ-ում նպատակ ունենք վերականգնել օրինականության գործընթացը, ստեղծել առողջ միջավայր: Խնդրում եմ մեր հայրենակիցներին՝ սթափ գնահատել իրավիճակը: «Արդար Հայաստան» կուսակցությունը, որի կորիզը կազմում են ինտելեկտուալ ու տարբեր բնագավառներում հաստատված անձինք, փորձում է որակապես փոխել քաղաքական միջավայրը: Մենք գալիս ենք ազգային համերաշխություն ու ներքին հանդուրժողականություն հաստատելու, այլապես մենք կարող ենք լրջագույն խնդիրների առաջ կանգնել»,- նշեց Նորիկյանը:

Վերջինս ակնկալում է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը դրսևորեն լրջախոհություն, սթափություն, հավասարակշռվածություն և հանրության հետ խոսելիս ներկայացնեն ռազմավարական ծրագրերը, որոնք միտված կլինեն մի շարք հարցերի լուծմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում