Քաղաքականություն

Գերիների վերադարձի հետ կապված ինտենսիվ աշխատանքներ են տարվում. Նիկոլ Փաշինյան 

1 րոպեի ընթերցում

Գերիների վերադարձի հետ կապված ինտենսիվ աշխատանքներ են տարվում. Նիկոլ Փաշինյան 

ԳՅՈՒՄՐԻ,9 ՀՈՒՆԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ : «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ գերիների վերադարձի հետ կապված ինտենսիվ աշխատանքներ են տարվում:

Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասացՇիրակի մարզի Մեծ Մանթաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով իր որդուն Բաքվում պահվող բոլոր գերիների հետ փոխանակելու պատրաստակամության մասին, թեկնածուն նշեց, որ դա պաշտոնական առաջարկ է Ադրբեջանին:

«Չեմ ուզում մտածեք, որ դա միակ գործիքն է ու հուսահատ քայլ մեր գերիների խնդիրը լուծելու համար: Ուզում եմ բոլորդ իմանաք, որ այս ընթացքում շատ ինտենսիվ աշխատանք է արվում: Հիմա չեմ ուզում այդ աշխատանքն ու հեռանկարները գնահատել, քանի որ մեկ նախադասություն ավել-պակաս ասելը կարող է չնախատեսված զարգացումներ առաջ բերել: Ուզում եմ վստահ լինենք, որ ինտենսիվ աշխատանք է տարվում մի քանի ուղղություններով»,- ընդգծեց Փաշինյանը։

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում