Չորրորդ զորամիավորումը հակաօդային պաշտպանության մարզումներ է անցկացրել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողները հունիսի 8-ին անցկացրել են համալիր մարզումներ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքները, մեթոդական պատրաստության մակարդակը, կատարելագործվել օդային թիրախների հայտնաբերման և խոցման գործնական հմտությունները: