Քաղաքականություն

Փաշինյանը պաշտոնապես իր որդուն առաջարկեց հայ ռազմագերիներին վերադարձնելու դիմաց

1 րոպեի ընթերցում

Փաշինյանը պաշտոնապես իր որդուն առաջարկեց հայ ռազմագերիներին վերադարձնելու դիմաց

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է իր որդուն տալ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դիմաց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Փաշինյանը հայտարարություն արեց ապարանցիների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքին այն մասին, թե Փաշինյանը պետք է իր որդուն տա 20-25 ռազմագերու հետ վերադարձնելու դիմաց:

«Ալիևին պաշտոնապես ասում եմ՝ որդուս տալիս եմ բոլոր գերիների դիմաց»,- հայտարարեց Փաշինյանը: Դիմելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նա նշեց, որ լիազորում է իրենց բանակցել այդ թեմայով: «Հանկարծ չմտածեք էմոցիոնալ բան եմ ասում: Ասում եմ պաշտոնապես: Գնացեք, բանակցեք»,- ասաց Փաշինյանը՝ ընդգծելով, որ սպասում է նրանց պատասխանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում