Հասարակական

Մարզերում նախորդ տարի հիմնվել է 21 նախակրթարան. Դումանյանը ներկայացրեց ոլորտի բյուջեի կատարողականը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզերում 2020 թվականին հիմնվել են 21 նոր նախակրթարաններ: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Ընթանում են նախադպրոցական կրթության մեջ երեխաների ներգրավվածության մեծացմանն ուղղված աշխատանքներ: 21 նոր նախակրթարաններ են հիմնվել մարզերում՝ ապահովելով 5-6 տարեկան 462 երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթական ծառայություններում: Ձեռք են բերվել մոդուլային տիպի 140 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթեր»,- ասաց Դումանյանը:

Հանրակրթության համակարգում, ինչպես 2019-ին, գործել է 1 335 պետական դպրոց, սովորողների փաստացի թիվը կազմել է 388 հազար 422 աշակերտ՝ 2019-ի 361 հազար 925-ի դիմաց:

Սոցիալապես անապահով ընտանիքների և սահմանամերձ համայնքների դպրոցների տարրական դասարանների երեխաներին շարունակել են տրամադրվել անվճար դասագրքեր: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում, որի շրջանակում տարրական դասարանի երեխաները դպրոցում ստանում են սնունդ, 2014-2019 թթ. ընդգրկվել է 6 մարզ, 2021-2023 թթ. կընդգրկվեն մնացած մարզերը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ 2020-ին ավագ դպրոցներում ստեղծվել են լաբորատորիաներ: Երևանում և 8 մարզերում ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը:

Հայերեն

Ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԵԱ-ի արծաթե մեդալակիր

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, ժամը 17:00-ին

Ռաֆայել Գրոսսին ժամանել է Թեհրան

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել անչափահասների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ քրեական գործից

Ապրիլի 17-ի միջոցառումների անոնս

Ազդարարվել է տարվա կարևորագույն տեխնոլոգիական միջացառման՝ «ԴիջիԹեք 2025»-ի նախապատրաստական փուլի մեկնարկը

Լոս Անջելեսի շրջանում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր է հռչակվել

ՀՀ նախագահն ու Սլովենիայի փոխվարչապետը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել Մարոկկոյին 825 միլիոն դոլար արժողությամբ Stinger հրթիռների վաճառքին

Viva ընկերությունն ահազանգում է խարդախության նոր եղանակի մասին