«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ չի մասնակցի հունիսի 20-ին Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կուսակցության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ իրենց պահանջն է չեղարկել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, Հայաստանը ազատագրել Ադրբեջանի զինված ուժերի օկուպացիայից, ու, միայն Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ և մասնակցել:

«Հայաստանի ու Հայ ազգի անվտանգությունն ապահովելը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը պահպանելը յուրաքանչյուր հայի համար ավելի կարևոր է և առաջնային, քան Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ընտրություն կազմակերպելն ու այդ ընտրությանը մասնակցելը: Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը մշտապես կողմ է եղել Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ համարելով, որ դա լավագույն միջոցներից մեկն է լինելու՝ լեգիտիմ ճանապարհով Հայաստանում ձևավորելու Ազգային - Քրիստոնյա իշխանություն: Հենց այդ նպատակով՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր 86 հոգանոց համամասնական անթերի ցուցակով, հայտ է ներկայացրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և հաղթելու ու արդեն գրանցվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից»,-ասված է հայտարարությունում:

Նշվում է, որ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը կայացվել էր մեկ պայմանով, այն է՝ մինչև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քարոզարշավի մեկնարկը, այսինքն՝ մինչև հունիսի 7-ը, Հայաստանի իշխանությունը մայիսի 12-ից Հայաստանի տարածք ներխուժած Ադրբեջանի բանակի զինված հրոսակներին դուրս հանի Հայաստանի տարածքից:

Քանի որ դա տեղի չի ունեցել, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ չի մասնակցի ընտրություններին: Կուսակցության կարծիքով, հունիսի 20-ին տեղի ունենալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները չեն կարող անցկացվել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, քանզի Հայաստանի տարածքներից որոշ հատվածներ օկուպացված են, իսկ սա նշանակում է, որ արտահերթ ընտրությունները պարտադիր պետք է չեղարկել:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին