Քարոզարշավ օր 2. քաղաքական ուժերը արշավը շարունակում են հանդիպումների և ասուլիսների ձևաչափով

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում շարունակվում է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը: Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք:

«Արմենպրես»-ը շարունակում է ներկայացնել «Նախընտրական քրոնիկոն» ծրագիրը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, քարոզարշավի երկրորդ օրը կլինի Արագածոտնի մարզում: Հանդիպումները սկսվելու են ժամը 11:30-ին՝ Արագածավանից: Կուսակցությունը լինելու է նաև Արտենիում, Թալինում, Օշականում, Ծաղկահովիտում, Ալագյազում: Ապարանի «Վերածնունդ» հուշահամալիրից «Քաղաքացիական պայմանագիր»-ը կուսակցությունը քայլերթով ուղևորվելու է քաղաքի հրապարակ: Երեկոյան 19:00-ին Աշտարակի հրապարակում նախատեսվում է մեծ հանրահավաք:

«Հայաստան» դաշինքը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ ժամը 11:00-ին հանրահավաք կիրականացնի Գորիսի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում, այնուհետև 13:30-ին հանդիպում կունենա Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի տան դահլիճում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ նախընտրական քարոզարշավի երկրորդ օրը հանդիպումները սկսելու են ժամը 10:30-ին՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Զորավար Անդրանիկի արձանի մոտից: Սկզբում տեղի կունենա հանդիպում լրագրողների հետ: Ժամը 12:00-ին կուսակցության անդամները կլինեն Զորավար Անդրանիկի փողոցում, այնուհետև 15:00-ին՝ Արարատյան մասիվում: 16:00-ին նրանք կլինեն Գրիգոր Ասատրյան փողոցում (Շիրակ հանրախանութ) և 17:00-ին՝ Տիչինայի փողոցով դեպի Ա-2 թաղամաս:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում: Մեկնարկելու է ժամը 15:00-ին՝ Սևան-Գավառ խաչմերուկից, ապա 16:00-ին նրանք կլինեն Գավառում:

«Արդար Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է Ապարանի Ափնա գյուղում, այնուհետև շրջելու են տարբեր գյուղերով:

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունը հունիսի 8-ին՝ ժամը 18.00-ին, Վանաձորի «Արցախ» պուրակում հանրահավաք կանցկացնի, որտեղ կներկայացնի իր պատկերացումները անվտանգության, արտաքին քաղաքականության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներին առնչվող խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ:

«Զարթոնք ազգային քրիստոնեական» կուսակցությունը քարոզարշավը շարունակելու է Երևանում, այս անգամ մեկնարկելու են Կոմիտասի փողոցում գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու հարակից տարածքից: Կուսակցության անդամները շրջելու են Երևանի տարբեր փողոցներով:

Կուսակցություններից երկուսը քարոզարշավի երկրորդ օրվա համար ընտրել են ասուլիսային ձևաչափը. «Հայոց հայրենիք» կուսակցությունը ժամը 11:00-ին ասուլիսով կներկայացնի իր ծրագիրը: Ժամը 12:00-ին էլ լրագրողների հետ կհանդիպի «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը:

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները՝ Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Պերճ Ավետիսյան, ժամը 18.00-ին Հյուսիսային պողոտայի «Loft» սրճարանում կհանդիպեն Արցախյան պատերազմի մասնակիցների հետ:

«Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական կուսակցությունը հունիսի 8-ին աշխատելու է մի քանի ուղղությամբ: Պատգամավորի թեկնածուներից մի քանիսը լինելու են Արարատի մարզում, այնտեղ գյուղացիների հետ գյուղատնտեսության մեծ ծրագիր քննարկելու: Միքայել Նահապետյանը, կուսակցության այլ անդամների հետ լինելու է Կոմիտասի պողոտայում, մեկ այլ խումբ էլ դռնեդուռ քարոզչություն է իրականացնելու: «ՔՈ» սոցիալ դեմոկրատական կուսակցության մեկ այլ խումբ էլ լինելու է Տավուշի մարզում:

Քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն: Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

Հայերեն English Русский

Մետաքսի ճանապարհի ժառանգությունից դեպի նոր համագործակցություն. Գառնին ու Դունհուանը խորացնում են կապերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր

Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios

ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները

ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը

Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց

Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել

Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հրաժարվելու է ԱԺ-ում աշխատավարձ ստանալուց

«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ