ՌԴ-ի հետ ռազմավարական հարաբերությունների նոր մեխանիզմների ստեղծում. Մուսինյանը ներկայացրեց ՀԱԿ-ի ծրագիրը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ ստեղծել երկկողմ և ռազմավարական հարաբերությունների խորացմանն ու ներդաշնակեցմանն ուղղված նոր մեխանիզմներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը` ներկայացնելով կուսակցության նախընտրական ծրագիրը անվտանգության ոլորտի մասով:

«Դա թույլ կտա պետության գոնե կարճաժամկետ հեռանկարում չեզոքացնել առկա ռեալ սպառնալիքները և արդեն միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով դնել Հայաստանի երկարամյա անվտանգության հիմքերը»,- ասաց Մուսինյանը:

Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի դեռ չորոշված լինելը, Մուսինյանը ասաց, որ «Հայ ազգային կոնգրես»-ն անհրաժեշտ է համարում Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ ակտիվ բանակցություններում ներգրավումը, այդ թվում նաև Ադրբեջանի հետ, որոնք միտված կլինեն ինչպես այս հարցի վերջնական հստակեցմանը, այնպես էլ Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության աստիճանական ձեռքբերմանը:

«Այն թույլ կտա ապագայում հասնել նրան, որ երկու երկրների միջև կկնքվի զինված հակամարտության դադարացման մասին պայմանագիր և, ըստ էության, հող կնախապատրաստի հնարավոր հետագա հարաբերությունների համար»,- նշեց Մուսինյանը:

«Հայ ազգային կոնգրես»-ը կարևորում է նաև Հայաստանի ներսում մի շարք հրատապ քայլերի ձեռնարկումը՝ կապված պետական կառավարման համակարգի առողջացման և քաղաքական կայունության ապահովման հետ:

«Մասնավորապես, համար մեկ թեման երկրում լիարժեք պետական համակարգի կառավարելիության ապահովումն է: Ցավոք, գործող իշխանության քայլերի հետևանքով այսօր ունենք գրեթե կազմալուծված մի պետական համակարգ, որի մասն են կազմում նաև ուժային և անվտանգային համակարգերը: Այսօր, եթե նույնիսկ ընդունվում են խելամիտ որոշումներ, այդ համակարգի խաթարված, ջարդված լինելը թույլ չի տալիս դրանք կատարել:

Երկրորդ կարևոր էլեմենտը քաղաքական կայունության ապահովումն է և հասարակության շրջանում համերաշխության ձևավորումն է, որպեսզի դա նաև լինի ամուր թիկունք հաջորդ իշխանությունների համար հարևանների, հակառակորդների, բարեկամների, չարակամների հետ իր հարաբերություններում ավելի ուժեղ զգալու»,- եզրափակեց Մուսինյանը:

Հայերեն English Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին