Քաղաքականություն

Առաջիկա 5 տարում կառուցելու ենք 300 մանկապարտեզ և 300 դպրոց. Փաշինյանը` կրթական բարեփոխումների մասին

1 րոպեի ընթերցում

Առաջիկա 5 տարում կառուցելու ենք 300 մանկապարտեզ և 300 դպրոց. Փաշինյանը` կրթական բարեփոխումների մասին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա հինգ տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում առնվազն 300 մանկապարտեզ և 300 դպրոց է կառուցվելու, բացի նրանցից, որ հիմա այս պահին կառուցվում են կամ նախագծվում են:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քարոզարշավի շրջանակում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մանկապարտեզներից սկսած երեխաների կրթությունը կազմակերպումելու ենք, բայց մի բան պետք պայմանավորվենք ձեզ հետ, որ ուսուցչի, դաստիարակի աշխատանքը չպետք է համարենք խնամիով, ծանոթով, բարեկամով ընդունվող աշխատանք, որովհետև դա երեխաների ամենակարևոր փուլն է: Մենք պետք է այդ ուսուցիչ-դաստիարակներին տանք բարձր աշխատավարձ: Այսօր մեր մանկապարտեզներում ստանում են 25, 30, 40 հազար դրամ: Ոչ, մենք պետք է դարձնենք այն 200, 250 և 300 հազար դրամ, բայց պետք է ապահովենք, որ դաստիարակ-մանկավարժները ունենան բարձր որակավորում»,- ընդգծեց Փաշիինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում