Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար խաղաղ զարգացման հնարավորություն է տեսնում

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար խաղաղ զարգացման հնարավորություն է տեսնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության համար խաղաղ զարգացման համար մի դարաշրջան կարող է բացվել, որպեսզի հայ ժողովուրդը կարողանա ազատ ապրել, ստեղծագործել իր հայրենիքում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քարոզարշավի շրջանակում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Բայց խաղաղություն ասելով պետք է հասկանալ ոչ միայն արտաքին խաղաղություն, այլև ներքին խաղաղություն: Եվ պետք է արձանագրենք, որ, այո, 2021 թվականին հունիսի 20-ի ընտրությունները հենց դրա համար են, ներքին խաղաղությունը վերականգնելու համար: Այս ընտրություններում Հայաստանի ժողովուրդը գնալով ընտրատեղամաս և երրորդ քվեաթերթիկը վերցնելով առաջին հերթին քվեարկում է իր օգտին:

Ինքը քվեարկում ՝ համաձայն է, որ Հայաստանի Հանրապետությունում չլինի գող և թալանչի իշխանություն, չլինի Հայաստանի դեմ դավադրություններ պատրաստող իշխանություն»,- ասաց Փաշինյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում