Քաղաքականություն

Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

3 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 7-ից պաշտոնապես մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քարոզարշավը կտևի մինչև հունիսի 18-ը ժամը 24:00-ն:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Սակայն էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին ժամը 08:00-ին և կտևի մինչև հունիսի 13-ը ժամը 20:00-ն:

Ընտրություններին մասնակցում է 26 քաղաքական ուժ՝ 22 կուսակցություն և 4 դաշինք:

Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները՝ ըստ համարների.

  • «Արդար Հայաստան» կուսակցություն
  • «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցություն
  • «Քաղացիական պայմանագիր» կուսակցություն
  • «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն
  • «Ազատություն» կուսակցություն
  • «Պատիվ ունեմ» դաշինք
  • «Միասնական Հայրենիք» կուսակցություն
  • «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն
  • «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն
  • «Հանրապետություն» կուսակցություն
  • «Հայոց Հայրենիք» կուսակցություն
  • «Ազատ Հայրենիք» դաշինք
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
  • Հայաստանի դեմոկրատական կուսակցություն
  • «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն
  • «Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն
  • «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք
  • «Ազգային օրակարգ» կուսակցություն
  • «Վերելք» կուսակցություն
  • «Ազատական» կուսակցություն
  • «Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն
  • «Հայաստանի Եվրոպական» կուսակցություն
  • «Հայաստան» դաշինք
  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն
  • «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն

Թեկնածուները, կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կամ դաշինքի անդամ կուսակցություններն ինքնաբացարկի մասին դիմում կարող են ներկայացնել մինչև հունիսի 10-ը ժամը 18:00-ն:

Ընտրողներներն ընտրատեղամասում ստանալու են մասնակցող քաղաքական ուժերի թվին համապատասխան քվեաթերթիկներ, ընտրելու են դրանցից միայն մեկը, դնելու են ծրարի մեջ ու գցելու քվեատուփը: Ընտրողները քվեաթերթիկի վրա գրիչով որևէ նշում չեն կատարելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում