Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը

1 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է իր նախընտրական ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրը բաղկացած է 6 բաժիններից՝ «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն», «Տնտեսություն», «Մարդկային կապիտալի զարգացում», «Իրավունք և արդարադատություն», «Ինստիտուցիոնալ զարգացում», «Շրջակա միջավայրի պահպանություն և բնական ռեսուրսների կայուն կառավարում»:

Ընթանում է կուսակցության դրամահավաք-երեկույթը, որի ընթացքում նախընտրական ցուցակի առաջին համար, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց նախորդ երեք տարիների կատարած աշխատանքը և ծրագրի հիմնական դրույթները:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում