ՀՀ զինված ուժերը համալրեցին ռազմական համալսարանն ավարտած սպաները
1 րոպեի ընթերցում
![ՀՀ զինված ուժերը համալրեցին ռազմական համալսարանն ավարտած սպաները](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/06/1054531.jpg)
ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հունիսի 5-ին տեղի է ունեցել 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ շրջանավարտներին շնորհավորել, անվտանգ ու խաղաղ ծառայություն են մաղթել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանը, շրջանավարտների հարազատներ։
Շրջանավարտները հրաժեշտ են տվել համալսարանի մարտական դրոշին, ավարտական փաստաթղթերի հետ ստացել խորհրդանշական սպայական դաշույններ։