Հասարակական

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

1 րոպեի ընթերցում

Չորրորդ զորամիավորումում անցկացվել են շտաբային մարզումներ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չորրորդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում hունիսի 3-ից 4-ն անցկացվել են շտաբային մարզումներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, առաջադրվել են պայմանական ուսումնամարտական խնդիրներ, դրանց լուծման համար, ըստ ուղղությունների, ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ: Մարզումների ընթացքում կատարելագործվել են մարտական տարբեր իրավիճակներում անձնակազմի գործողությունները, ինչպես նաև արագ և նպատակային որոշումների կայացման ունակությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում