Արբիտրաժի ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են. Արդարադատության նախարար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այլընտրանքային վեճերի լուծման (արբիտրաժի) ներդրման հայեցակարգային մոտեցումները պատրաստ են, և Արդարադատության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ քննարկում է ծախսային պլանավորման հետ կապված հարցերը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:
«Արբիտրաժի ստեղծման հիմնական նպատակը բարձր հեղինակություն ունեցող որակավորված արբիտրներին Հայաստան բերելը և Հայաստանում դրանց միջոցով կադրերի վերապատրաստում ապահովելն է, որպեսզի ներդրողների և բիզնեսի համար նման արբիտրաժային կենտրոնները հասանելի և վստահելի լինեն»,- ասաց Բադասյանը:
Կարդացեք հոդվածը` Русский