Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը չեն տարբերվում կատարողականից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարարության կողմից բյուջեով պլանավորված ծախսերը էականորեն չեն տարբերվում կատարողականից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով 2020 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը:

«Հայաստանի Հանրապետության արդարադատության ոլորտի քաղաքականության իրականացման նպատակով 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հատկացվել է 17, 6 միլիարդ դրամ: Տարվա ընթացքում Կառավարության կողմից ավելացվել է 933,4 միլիոն դրամ: Արդյունքում ճշտված բյուջեն կազմել է 18,6 միլիարդ դրամ, կատարողականը՝ 18,1 միլիարդ դրամ կամ 96,7 տոկոս: Նախարարության կողմից իրականացվել է պետական բյուջեի 8 ծրագիր: Արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման ծրագրերի համակարգման խորհրդատվության և մոնիթորինգի իրականացման ծրագրերի գծով տարեկան ճշտված բյուջեն կազմել է շուրջ 1 միլիարդ 678 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 94 տոկոս: Ծրագրի շրջանակում իրականացվել է 7 միջոցառում, ծրագրի գծով նախատեսված միջոցների գերակշիռ մասը 1 միլիարդ 557 միլիոն դրամը բաժին է ընկել «Արդարադատության ոլորտում քաղաքականության, խորհրդատվության, մոնիթորինգի գնահատման և աջակցության իրականացում» միջոցառմանը, որի գծով կատարողականը կազմել է 94,1 տոկոս: Տնտեսումը պայմանավորված է հաստիքների կրճատմամբ և նախատեսվածից ցածր գնով ծառայությունների և ապրանքների ձեռք բերմամբ: 2019 թվականի համեմատ ծախսերը նվազել են 3.5 տոկոսով կամ մոտ 53 միլիոն դրամով»,- ասաց Բադասյանը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով` նախարարության կարողությունների զարգացման և տեխնիկական հագեցվածության նպատակով տրամադրվել է 12,7 միլիարդ դրամ, որի շրջանակներում ձեռք ենէ բերվել վարչական սարքավորումներ:

«2019 թվականի համեմատ ծախսերը նվազել են 4.5 միլիոն դրամով` պայմանավորված ռազմական դրության հետևանքով գրասենյակային գույքի և վարչական սարքավորումների ձեռք բերման ծավալների կրճատմամբ»,- եզրափակեց Բադասյանը:

Հայերեն

ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը

Կախակնում 2018-2025 թթ-ին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր

ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ

Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին

ԿԸՀ-ն համաձայնություն է տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությանը

«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ

Մոլդովայի վարչապետ Վասիլե Տոֆանի գլխավորած նոր կառավարությունը երդում է տվել․ Moldpres

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հնդկաստանի ԱԳ նախարարը Ռուբիոյի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցությունը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում ներդրվել է ռոբոտ-ասիստենտ վիրաբուժական համալիր․ մեկ ամսում կատարվել է 17 բարդ վիրահատություն