Հասարակական

ԱԺ-ն ընդունեց կորոնավիրուսից մահացածներին ևս դիահերձել թույլատրող նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն ընդունեց կորոնավիրուսից մահացածներին ևս դիահերձել թույլատրող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսից մահացածներին ևս կդիահերձեն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ն արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Այն քվեարկությամբ ստացավ 76 «կողմ», 8 «ձեռնպահ» ձայներ:

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել էր, որ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն: Նախագծով հանվում է այդ արգելքը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում