Անոնս

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էրդողանը ստում է՝ արհամարհելով քաղաքակիրթ աշխարհը

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Էրդողանը ստում է՝ արհամարհելով քաղաքակիրթ աշխարհը

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պետական բարձր մակարդակով սուտը տարածելը թյուրքական քաղաքականության առանցքն է դարձել: Նացիստական Գերմանիայի հետ երբեմնի դաշնակից Թուրքիայի քաղաքական էլիտայի սերունդները լավ են սերտել գեբելսյան հայտնի արտահայտությունը եւ պարբերաբար նույն սուտը կրկնելով փորձում են այն մատուցել աղետալի «ճշմարտության» փոխարեն: «Տարիներ անց, ի վերջո, Ադրբեջանն ինքն իր պորտը կտրեց (իր հարցերը լուծեց): Հիմա այստեղ ընդհանրապես որեւէ կապ չունեցող Թուրքիային ինչպե՞ս եք այդ հարցի մեջ գցում»,- ի լուր աշխարհի ստեց Էրդողանը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման շեմին Էրդողանը փորձում է Թուրքիայի վրայից մաքրել Արցախում իր կազմակերպած եւ իրականացրած պատերազմական հանցագործությունները: Ինչքանով արդյունավետ կլինի թուրքական դիվանագիտական այս նենգ քայլը՝ ցույց կտա ժամանակը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում