Հասարակական

Հինգերորդ զորամիավորման կին զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

1 րոպեի ընթերցում

Հինգերորդ զորամիավորման կին զինծառայողներն անցկացրել են կրակային պատրաստության պարապմունքներ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորման կին զինծառայողների հետ հունիսի 3-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ․ Սևոյանը ստուգել է զինծառայողների կրակային պատրաստության մակարդակն ու հաստիքային զենքի տիրապետման հմտությունները։ Պարապմունքներին ընդգրկված զինծառայողները հաջողությամբ կատարել են առաջադրված բոլոր կրակային խնդիրները և արժանացել հրամանատարության բարձր գնահատականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում