ԶՈւ հոգևոր առաջնորդն այցելել է 4-րդ զորամիավորում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանն այցելել է 4-րդ զորամիավորում։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորամիավորման հրամանատարական կազմի և գնդերեցների ուղեկցությամբ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը եղել է մարտական հենակետերում, զրուցել զինծառայողների հետ նրանց մտահոգող հարցերի շուրջ, խրախուսել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների։