Հասարակական

Հայ խաղաղապահներն վարժանքներ են անցկացրել Կոսովոյում

1 րոպեի ընթերցում

Հայ խաղաղապահներն վարժանքներ են անցկացրել Կոսովոյում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները վարժանքներ են անցկացրել իրենց պահպանությանը վստահված ռազմական օդանավակայանի տարածքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարժանքներին մասնակցել են նաև Հունաստանի և Խորվաթիայի զինված ուժերի զինծառայողներ, քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումներ: Վերադաս հրամանատարությունըբարձր է գնահատել վարժանքների արդյունքները, հայկական զորախմբի արհեստավարժությունն ու նախաձեռնողականությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում