Կորոնավիրուսից մահացածները ևս կդիահերձվեն. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է Covid-19-ից մահացած անձանց ևս դիահերձել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 68 կողմ ձայն:

Նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելիս ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել էր, որ երբ նոր էր տարածվել կորոնավիրուսային վարակը, օրենքում փոփոխությամբ սահմանել էին, որ ինչ-որ ժամանակահատված կորոնավիրուսով հիվանդ անձանց մահվան դեպքում ախտաբանաանատոմիական դիահերձումներ չիրականացվեն:

«Հիմա օրենքով այդ արգելքը հանում ենք»,-ասաց Ավանեսյանն ու հավելեց, որ կատարվել են նաև տեխնիկական շտկումներ:

Հայերեն

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը