«Գյուրջիևի երաժշտությունը» համերգին կհնչեն նոր գործիքավորմամբ հայտնի ստեղծագործություններ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գյուրջիև» անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարը Լևոն Էսկենյանն է և Դիզիվի երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավար և խմբավար Մարինե Ալավերդյանն է, Երևանում կներկայանան համերգային ծրագրով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Գյուրջիևի երաժշտությունը» խորագրով երեկոն տեղի կունենա հունիսի 10-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Գյուրջիևի մեղեդիները, որոնք հիմնված են Արևելքի տարբեր ազգերի ժողովրդական և հոգևոր երաժշտության վրա, իր իսկ թելադրանքով դաշնամուրի համար գրի է առել նրա աշակերտ Թոմաս դը Հարթմանը: Այդ գրառումներից մի քանիսը ժողովրդական նվագարանների համար մշակվել և վերագործիքավորվել են Լևոն Էսկենյանի կողմից: Համերգի ժամանակ առաջին անգամ կհնչեն նոր գործիքավորված ստեղծագործություններ։

Միջազգային ճանաչում ունեցող «Գյուրջիև» անսամբլը կազմված է Հայաստանի առաջատար երաժիշտներից: 2008 թվականին այն հիմնադրել է Լևոն Էսկենյանը` նպատակ ունենալով ներկայացնել հայ մեծանուն փիլիսոփա, պարուսույց և երաժիշտ Գ. Ի. Գյուրջիևի երաժշտությունը, այնուհետև ծրագիրը ընդլայնել Կոմիտասի, հայ հոգևոր և աշխարհիկ, աշուղական, ինչպես նաև ժամանակակից երաժշտությամբ։

Հեղինակավոր ECM Records-ի հրատարակած “Music of Georges.I. Gurdjieff” դեբյուտային ալբոմն արժանացել է մի շարք մրցանակների՝ այդ թվում Նիդերլանդներում լավագույն ալբոմ «Էդիսոն» մրցանակին։ 2015 թվականին ECM Records-ի թողարկած “Komitas” ալբոմն ընդգրկվել է 10 լավագույն ալբոմների շարքում աշխարհի մի շարք առաջատար ռադիոկայանների կողմից:

Անսամբլը ելույթ է ունեցել 26 երկրի (Եվրոպա, Ավստրալիա, Միջին Արևելք, Հյուսիսային և Հարավային Ամերիկա) հայտնի փառատոններում և ամենահեղինակավոր դահլիճներում։

Հայերեն Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի